Միջոցառումներ

Շվանիձորի միջնակարգ դպրոցը նշեց հիմնադրման 135-ամյակը

Մայիսի 23-ին Շվանիձորի միջնակարգ դպրոցի հիմնադրման 135- ամյակը մեծ շուքով նշվեց : Շվանիձոր գյուղը ցնծության մեջ էր,քանի որ գյուղի երկարակեցությունը պայմանավորված է դպրոցի երկարակեցությամբ:Կրկին վերհիշվեց դպրոցի պատմությունը սկսած 17-րդ դարից մինչև այժմ:

Դպրոցի աշակերտությունը ԴԱԿ Անի Մախսուդյանի և ՄԿԱ կազմակերպիչ Սաթենիկ Ստեփանյանի գլխավորությամբ հանդիսավոր կերպով ցուցադրեցին գրական -գեղարվեստական մոնտաժ՝նվիրված դպրոցի 135-ամյակին :Իրենց գեղեցիկ պարերով մասնակիցներին հիացրեցին Մեղրու գեղագիտական դպրոցի սաները՝ տնօրեն Ստեփան Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ:Միջոցառմանը մասնակցում էր Սյունիքի մարզի Կրթության ,մշակույթի և սպորտի վարչության պետ տիկին Մերի Գանդալյանը:Նա դպրոցի տնօրեն Անահիտ Զաքարյանին,երկարամյա աշխատանքի փորձ ունեցող Զինղեկ Կարո Ոսկանյանին ,ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մարգար Ավետիսյանին և անգլերենի ուսուցչուհի Եպրաքսիա Պարոնյանին պարգևատրեց Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի կողմից տրված շնորհակալագրերով: Իր շնորհավորանքի խոսքը հղեց նաև Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը:


24.05.2018թ. 3- րդ դասարանի դասվար Ջեյն Ավետիսյանը կազմակերպել էր բաց դաս `նվիրված Հովհ. Թումանյանի հեքիաթներին:Բոլոր աշակերտներն ակտիվ մասնակցեցին դասին:


                                                  Հաղթանակի  օր


Մայիսի 5-ին Շվանիձորի միջնակարգ դպրոցի VIll-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս ռուսաց լեզու և գրականություն առարկայից՝ «А.П.Чехов рассказ «Мальчики»թեմայով(ուսուցիչ՝ Լ.Ալեքսանյան):Դասի նպատակն էր ծանոթանալ Չեխովի կենսագրությանը,վերլուծել տղաների կերպարները,դաստիարակել բայրացկամություն մարդկանց հանդեպ:Ուսուցիչը պատրաստել էր հետաքրքրաշարժ առաջադրանքներ,որոնց շնորհիվ տեսանելի էր գլխավոր հերոսների առանձնահատկությունները,նմանություններն ու տարբերությունները:Դասը հագեցած էր զննական նյութերով,նոր տեխնոլոգիաներով,դասասենյակում իր ուրույն տեղն էր գտել Չեխովի աշխատասենյակը:Դասը բովանդակալից էր, արդյունավետ և ուսանելի:


Ապրիլի 27-ին Շվանիձորի միջնակարգ դպրոցի VI-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս ռուսաց լեզու առարկայից՝ «Имя существительное как часть речи» թեմայով(ուսուցիչ՝ Լ.Ալեքսանյան):Դասի նպատակն էր ամրապնդել աշակերտների գիտելիքները անցած թեմաների շուրջ:Ուսուցիչը պատրաստել էր հետաքրքրաշարժ խաղ-առաջադրանքներ:Դասը հագեցած էր զննական նյութերով,նոր տեխնոլոգիաներով,բովանդակալից էր, պատկերավոր և ուսանելի:

 

 


“”Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Մարտիրոսյանը ապրիլի 25-ին կազմակերպել էր դաս-միջացառում`նվիրված արևմտահայ եղեռնազոհ բանաստեղծ Ռուբեն Սևակին:Միջոցառմանը մասնակցում էին 8-10-րդ դաս. աշակերտները:Ներկաները շնորհակալական խոսքեր հղեցին ուսուցչին, աշակերտներին` հետաքրքիր և հուզիչ զգացողություններ պարգևելու համար:””


2018թ.ապրիլի 16-ին Մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Հովհաննիսյանը 8-րդ դասարանում կազմակերպեց ‹‹Պյութագորասի թեորեմը›› և ‹‹Պյութագորասի հակադարձ թեորեմը››թեմայով բաց դաս:Դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին պատմական ակնարկ,լուծեցին բազմաբնույթ հետաքրքիր խնդիրներ:Ուսուցիչը պատրաստել էր հետաքրքրաշարժ խաղ-առաջադրանքներ:Դասասենյակը կահավորված էր բազմաթիվ պաստառներով,որոնք պատրաստել էին աշակերտները:Դասն անցավ հետաքրքիր և հագեցած մթնոլորտում:

Բնագիտական մեթոդական մասնախումբը դասը գնահատեց ‹‹շատ լավ›>:


2018թ. ապրիլի 13-ին՝ Մաթեմատիկայի շաբաթյակին նվիրված միջոցառումների  շրջանակում,մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Աննա Հովհաննիսյանը 6-րդ դասարանում կազմակերպել էր ‹‹Տասնորդական կոտորակների հանումը և գումարումը›› և ‹‹Ms Word տեքստային խմբագրիչ››թեմաներով ինտեգրված բաց դաս:Դասին ներկա էին ծնողներ,ուսուցիչներ ովքեր մեծ հաճույքով և հետաքրքրությամբ լսեցին այն:

Բնագիտական մեթոդական մասնախումբը դասը գնահատեց ‹‹շատ լավ››:


Համապետական շաբաթօրյակ 2018

 


2017 թ.դեկտեմբերի  25-ին  Շվանիձորի  միջնակարգ  դպրոցը  նշեց  Ամանորը:Միջոցառումն  անցավ  ուրախ  ո ւաշխույժ  երգ  ու  պարերով:Ձմեռ  պապի  և  Ձյունանուշի  ներկայությունն  էլ  ավելի  ուրախացրեց  փոքրիկներին.նրանք ստացան իրենց համար  այնքան  սպասված  նվերները:


2017 թ.նոյեմբերի  29-ին  Շվանիձորի  միջնակարգ   դպրոցում կազմակերպվեց  «Ոսկե  աշուն»  խորագրով  գրական-երաժշտական  երեկո:

Երեկոյի  ընթացքում  անցկացվեցին  նաև  հետաքրքիր  խաղեր,իսկ երգն ուպարը թևածում էր  ամենուր:


Հոկտեմբերի 26-ինՄեղութիվ 1 միջնակարգդպրոցումտեղիունեցավ «Հայզինվոր» խորագիրըկրողպաստառներիմրցույթը:

«Հայզինվոր» մրցույթիաշխատանքներըսկսվելենդեռ 1 ամիսառաջ: Մեղրիհամայնքիբոլորդպրոցներումկազմակեպվելենդաս – միջոցառումներ, որիարդյունքումաշակերտներըպատրաստելենմրցույթիններկայացվողպաստառները:

Մրցույթիհիմքումազգ – բանակամուրկապիստեղծունուամրապնդումէ: Նպատակըհայրենասիրությանսերմանումէաշակերտներիշրջանումդեռդպրոցականնստարանից՝մերանկախության, մերպետականության, ՀայաստանիՀանրապետությանևԱրցախիխաղաղ, բնականոնկյանքիպահպանմանհամար:

ՄրցույթինմասնակցումէիՄեղրիիթիվ 1, թիվ 2, Ագարակի, Լեհվազի, Վարդանիձորի, Շվանիձորի, Ալվանքիդպրոցներիթիմերը:

Պաստառները ցուցադրվեցին սրահում, այնուհետ յուրաքանյուր դպրոց ներկայացրեց իր աշխատանքն ու մեկնաբանությունը, մրցույթիվերջումհանձնաժողովիանդամներիձայներիմեծամասնությամբհաղթեցՇվանիձորիմիջնակարգդպրոցիթիմը (9-10-րդդասարաններ, դասղեկներ՝Լ.Ալեքսանյան,Մ.Մարտիրոսյանի ), որիաշխատանքումպատկերվածէրկենտրոնումհպարտկանգնածհայզինվորը, իսկշուրջը՝բնականոնհունովընթացողկյանքը՝տաքսուվարորդնուխոհարարը, շինարարնուոստիկանը:


Շվանիձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ռուսաց լեզվի դաս-միջոցառում՝ ,,Хлеб-всему голова’’ թեմայով/ուսուցչուհի ՝Լ.Ալեքսանյան:Դասը հագեցած էր զննական նյութերով:Երեխաները փոքրիկ բեմադրություն ներկայացրեցին,արտասանեցին,դիտեցին տեսանյութ հացի ստեղծման վերաբերյալ,անցկացվեց քննարկում և խաղամրցույթ:Դասի նպատակն էր  ծանոթացնել աշակերտներին հացի պատրաստման գործընթացին,դաստիարակել  հարգանք հացի նկատմամբ ,գնահատել մարդու աշխատանքը,ով  ստեղծում է հացը:


Շվանիձորիմիջնակարգդպրոցի 9-10-րդդասարաններում կազմակերպվեց  ճանաչողական  էքսկուրսիա՝դեպի Վահրավար գյուղ:Էքսկուրսիայի նպատակնէր՝ ծանոթացնել աշակերտներին Վահրավար գյուղի տեսարժան վայրերին:Երեխաները շատ հետաքրքիր ժամանակ անցկացրին  և  տպավորված վերադարձան տուն:

Դասղեկներ՝ Լ. Ալեքսանյան և Մ. Մարտրիրոսյան:


Հոկտմբերի 6-ին Շվանիձորի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց միասնական բաց դաս՝ <<Հայ զինվորը>> խորագրով: Դասի նպատակն էր IX-XI դասարանների աշակերտներին հնարավորություն տալ խորհելու սեփական պետության և մշակույթի պահպանման համար հզոր բանակի կարևորության և բանակի ու հասարակության փոխադարձ սատարման նշանակության մասին: Աշխատանքը միտված էր դեռահասների շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացմանը, հայոց ազգային բանակի և հայ զինվորի կերպարի արժեքի դերի ու նշանակության կարևորմանը:

Դասի ընթացքում անցկացվեց քննարկում-վերլուծություն <<Ազգ բանակ>> հայեցակարգի շրջանակներում, ուսումնասիրվեցին հատվածներ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթից:

Դասին ներկա էր ՀՀ ՊՆ N Զ/մ-ի սպա, լեյտենանտ Հայկ Գալստյանը, ով պատասխանեց երեխաներին հետաքրքրող հարցերին:

Դասը կազմակերպեցին և անցկացրեցին Շվանիձորի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ Մարիամ Մարտիրոսյանը և Լիա Ալեքսանյանը:



Շվանիձորի միջնակարգ դպրոցի 9-11-րդ դասարաններում կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիա՝դեպի Վահանավանք .Հալիձորի բեր, «Սոսու պուրակ» արգելավայր:

Վահանավանքն իր վեհաշուք գեղեցկությամբ գերեց մասնակիցներին:

Հալիձորի բերդ. աննկարագրելի էր, մոտ 2 կմ անհարթ ճանապարհը մասնակիցներն անցան 20-25 րոպեում՝ ցանկանալով վարկյաններ առաջ տեսնելու անհաղթ բերդաքաղաքի պատմությունը, լսելու Դավիթ Բեկի և նրա զինակիցների ցասումնալից գոչյունները և թուրք հրոսակների բեկբեկուն աղաղակները… Էքսկուրսայի ավարտին մասնակիցներն այցելեցին <Սոսու պուրակ> արգելավայր. կենդանի բնության այս հրաշք հսկաները մայրամուտի ստվերների մեջ ավելի փառահեղ ու խորհրդավոր տեսք էին ստացել:


2017թ. սեպտեմբերի 21-ին  6-րդ և 8-րդ դասարանի դասղեկ Ա.Հովհաննիսյանը   կազմակերպել էր էքսկուրսիա՝դեպի Շվանիձորի Խդերանց կոչվող վայրը:               Էքսկուրսիան անցավ բավականին հետաքրքիր և հագեցած:Վերջում ծնողները և աշակերտները շնորհակալություն հայտնեցին դասղեկին հաճելի օրվա համար:


 

 

2017թ. սեպտեմբերի  17 –ին 6-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ա.Հովհաննիսյանի և ՀԵՊ ուսուցչուհի Մ.Մարտիրոսյանի ուղեկցությամբ Մեղրու Ս.Աստվածածին եկեղեցում ներկա գտնվեցին Խաչվերացի արարողությանը,զրուցեցին քահանայի հետ,ով ևս մեկ  անգամ ներկայացրեց տոնի խորհուրդը և կարևորությունը:

Այնուհետև այցելեցին Մեղրու Ս.Հովհաննես եկեղեցի,որի ճարտարապետությունը,մանրանկարները շատ դուր եկան նրանց:Էքսկուրսիան եզրափակեցին սրճարանում:


Սեպտեմբերի  1-ին Շվանիձորի միջնակարգ  դպրոցում մեծ տոնէր.նշվում էր գիտելիքի օրը: Զանգի ուրախ ղողանջների ներքո առաջին անգամ իրենց մուտքը տոնեցին առաջին  դասարանի  5 աղջիկները:Ուրախ երգերով  ու  բանաստեղծություններով  միմյանց  շնորհավորելուց  հետո  անցկացվեց   առաջին  դասը


    Մայիսի  26-ին  ՀՀ  բոլոր դպրոցներում հնչեց դպրոցական Վերջին զանգը: Շվանիձորի միջնակարգ  դպրոցն այս տարի ավարտեցին երեք շրջանավարտներ` Սերինեն, Վահեն և Լիլիթը…

Ավարտական միջոցառումները բավականին հագեցած էին և բազմաբովանդակ: Դպրոցական <Վերջին զանգի> ազդարարումից  քիչ անց գյուղի մշակույթի տան դահլիճում անցկացվեց հրաժեշտի հանդես:

 

«Շվանիձոորի միջնակարգ դպրոց»     ՊՈԱԿ-ում մայիսի 17-ին ուսուցչուհի՝ Ա.Հովհաննիսյանը կազմակերպել էր ամենախելացին մաթեմատիկա առարկայից:Մրցույթն անց կացվեց 5-րդ դասարանում:Մրցույթը նպատակ ուներ բարձրացնելու հետաքրքրասիրությունը մաթեմատիկա առարկայի նկատմամբ,ինչպես նաև զարգացնել տրամաբանությունը:Աշակերտները մեծ պատասխանատվություն,ակտիվություն և հետաքրքրություն ցուցաբերեցին:Առողջ մրցակցության մթնոլորտում միավորների առավելագույն արդյունքով հաղթեց 5-րդ դասարանի աշակերտ՝Նարեկ Հայրապետյանը և ստացավ ամենախելացին մաթեմատիկայից պատվոգիրը:


Շվանիձորի միջն. դպրոցի աշակերտները ապրիլի 27-ին մասնակցեցին  Մեղրիի մշակույթի տանը կազմակերպված <<ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2>> ֆիլմի ցուցադրությանը:
 


    Ապրիլի 24-ին բազմամարդ էր Շվանիձորի Սբ. Աստվածածին եկեղեցու բակը: Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ հիշատակի միջոցառում էր պատրաստել Շվանիձորի դպրոցը: Հիշատակի հանդեսը սկսվեց դպրոցի տնօրեն Ա. Զաքարյանի ելույթով: Միջոցառմանը ներկա էին նաև 4-րդ Սահմանապահ ուղեկալի ծառայողներ:


   Շվանիձորը Մեծ հաղթանակի հուշարձանում էր՝ կրկին խոնարհվելու իր փառապանծ զավակների անմահ հիշատակի առջև:

Հաղթանակի բերկրանքի ու խաղաղության արժեքի գիտակցումով հանդես եկան Շվանիձորի միջն. դպրոցի աշակերտները:


2017թ.  ապրիլի   18 –ին   Շվանիձորի  միջնակարգ  դպրոցի  հ.լեզվի  և  գրականության  ուսուցչուհի  Մ.Մարտիրոսյանը  կազմակերպեց   <<Ամենախելացին>>  խորագիրը  կրող  վիկտորինա՝  հ.լեզու  և  գրականություն  առարկաներից,որին  մասնակցում էին  ավագ  դա-սարանների  աշակերտները: Վիկտորինայում  հաղթող  ճանաչվեց  12-րդ  դասարանի  աշակերտ  Վահե   Էլբակյանը:


2018թ.  Փետրվարի   8-ին  Շվանիձորի  միջնակարգ  դպրոցի  Աշխարհագրության  ուսուցչուհի  Մ.Մարտիրոսյանը   6-րդ  դասարանում  կազմակերպեց  բաց դաս ՝ <<Հյուսիսային  Ամերիկա  մայրցամաք>>  թեմայով,որի  նպատակն էր  ամփոփել  տվյալ թեմայի  մասին  անցածը, ստուգել  և  ամրակայել  աշակերտների  գիտելիքները:Դասին  ներկա  էին  տօրեն  Ա.Զաքարյանը,տարբեր  առարկաների  ուսուցիչներ,աշակերտներ:Այն անցավ  բավականին  հետաքրքիր  և  արդյունավետ՝ շնորհիվ  ուսուցչի  կիրառած  նորագույն

մեթոդների  և   հնարների,աշակերտների ցուցաբերած բարձր  գիտելիքների:Բնագիտական մեթոդական մասնախումբը  դասը  գնահատեց  ՝օրինակելի:

♥♥♥♥♥

2017 թվականը մուտք գործեց Շվանիձորի միջնակարգ դպրոց բարձր տրամադրությամբ,հայրենասիրական ոգով,մարտական պատրաստակամությամբ:Ուսուցիչները, մարտիկին բնորոշ ոգևորությամբ, պաստառների և հայրենասիրական զրույց-դասերի միջոցով ապահովում էին հայրենասիրական ոգու ամրապնդումը դպրոցում ,նրանցից ետ չէին մնում աշակերտները, որոնք ջանասիրաբար պատրաստվում էին բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին. վերջիններս` 9-րդ և 10-րդ դասարանի սաները, իրենց նախաձեռնությամբ գրել էին սիրառատ և ոգեշնչող նամակներ` սահմանին կանգնած զինվորին:Իսկ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա.Մախսուդյանը այդ գեղեցիկ նամակներից ընտրել էր լավագույնները և պատրաստել հետաքրքիր և խորիմաստ պաստառ` <<Ես եմ հայրենիքիս զինվորը>> խորագրով:

Տնօրեն Ա.Զաքարյանի և զինղեկ Կ.Ոսկանյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց մոմավառություն  հայ հերոսի հոգու խաղաղության,հավերժական լուսավորության համար:Այնուհետև, հունվարի քսանյոթին անցկացվեց միջոցառում` նվիրված անպարտելի հայ զինվորին,որի ընթացքում ցուցադրվեց

աշակերտների կողմից պատրաստված սլայդ,որի մեջ կարծես թե ամփոփված էր ապրիլյան պատերազմի ողջ հերոսական շունչը:

Գեղեցիկ,ուրախ,մարտական շունչ,խինդ ու ծիծաղ պարգևող միջոցառումը ավարտվեց տնօրեն Ա.Զաքարյանի տպավորիչ և հայրենասիրական ելույթով:


2017 թ.    Հունվարի  6-ին ՝  Սուրբ  Ծննդյան  տոնի  առթիվ  Շվանիձորի  միջնակարգ  դպրոցի  9-10-րդ  դասարանի  աշակերտները՝ դասղեկներ  Լ.Ալեքսանյանի   և  Մ.Մարտիրոսյանի  ուղեկցությամբ  այցելեցին   Մեղրու  Ս.Աստվածածին  եկեղեցի   և  մասնակցեցին  արարողությանը :

♥♥♥♥♥

2016 թվականը բավականին հագեցած,հետաքրքիր և ուսումնառատ անցավ Շվանիձորի միջնակարգ դպրոցում:Իր փոքրաթիվ սաներով դպրոցը փայլեց բազմաթիվ միջոցառումներով,յուրաքանչյուր եղանակին բնորոշ հանդերձանք և շունչ ստանալով:Դեկտեմբերն էլ մուտք գործեց դպրոց իր ձյունե զգեստներով,փայլփլուն զարդարանքներով:Եվ ահա դեկտեբերի 23-ին էլ կատարվեց բոլոր երեխաների երազանքը.դպրոց այցելեցին Ձեռ պապն ու  Ձյունանուշը
և հեքիաթային շունչ հաղորդեցին <<Ամանորի հեքիաթ>> հանդեսին:

Դպրոցի տոնական հանդեսին միացել էին նաև նախադպրոցական երեխաները` յուրովի շունչ և հետաքրքրություն հաղորդելով հեքիաթ հանդեսին:Իրենց պարերով և փոքրիկ ելույթներով զարմացնելով ներկաներին:

  

2016 թվականը հրաժեշտ տվեց դպրոցին` հրավիրելով  2017 թվականին: