Դպրոցի պատմություն

Շվանիձորի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1881թ.-ից Րաֆֆու օգնությամբ,Ագուլիսի դպրոցն ավարտած Մաթևոս Շահյանի ձեռքով:Դպրոցի կառուցումն ավարտել են 1883թ.-ին:/Սակայն մինչ այդ եղել են օրիորդաց դպրոցներ:/Նորակառույց շենքը գտնվել է գյուղի ամենաբարձր հատվածում,որը երևում էր բոլոր կողմերից: Այն սկզբում ուներ երկու դասարան,բայց հետագայում համալրել են շենքը և դարձրել ութամյա:
Պատերազմի տարիներին դպրոց են հաճախել 225 աշակերտներ` ա/,բ/,գ/ դասարաններով:
Դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է 1975թ.-ին և հիմնանորոգվել է 2008թ.-ին:
Այսօր Շվանիձորի միջնակարգ դպրոցը ունի փորձառու մանկավարժական կոլեկտիվ,փոքրաթիվ բայց բանիմաց,խելացի և տաղանդավոր աշակերտներ: